ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Բռնազավթված Արցախում ամեն վայրկյան Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության նոր դեպքեր են արձանագրվում

Բռնազավթված Արցախում ամեն վայրկյան Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության նոր դեպքեր են արձանագրվում
01.03.2024 | 11:02

2024 թ. փետրվարի 27-28 ընկած ժամանակահատվածում հրապարակվեց մի տեսանյութ որում հստակորեն երևում թե ինչպես է «ադրբեջանցի» վանդալը ոչնչացնում հերթական խաչքարը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը հանդիսանում է քաղաքակրթության թշնամի։


Հովիկ Ավանեսով
Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Դիտվել է՝ 3950

Մեկնաբանություններ